Իմ մասին ;)

🙋🏻‍♀️Ուրախ եմ ձեզ ողջունել ինձ մոտ: 😉

Մի փոքր իմ մասին. 35 տարեկան եմ, հոկտեմբերի 3-ը իմ ծննդյան օրն է😍🍁🍂🍁🍂 Ինչպես երևի հասկացաք տերևներից՝ պաշտում եմ աշունը:🥰

👫Իսկ աշխարհում ամենից շատ պաշտում եմ երեխաներին: Ինքս լույս աշխարհ եմ բերել 3 հրաշալի բալիկ՝ Արիս (2006թ.), Աֆինա (2010թ.), Կարին (2016թ.) :))

👩🏻‍🎓Մասնագիտությամբ սոցիալական հոգեբան եմ: Ներկայում մագիստրանտ եմ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա (ԳԱԱ) միջազգային գիտական կրթահամալիրում:

🤸🏼‍♀️🏅Ինչպես նաև գեղարվեստական մարմնամարզության սպորտի վարպետ եմ:

🧘🏻‍♂️ Յոգան իմ կենսակերպն է, այն օգնում է ներդաշնակ վիճակում պահել մտքի, մարմնի, հոգու ամբողջականությունը և խուսափել ներքին կոնֆլիկտներից: Այն հասցնում է մարդուն բարձրագույն երանություն զգալու ձգտմանը և կարողությանը:😇

😉Դե ինչ, առայժմ այսքանը, մնացածն իրար կպատմենք փոստերով, քոմենթներով, հանդիպումներով, շփումներով:🙌🏻